Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Երեկոյան՝ ժամը 19.00, ժամանում է հայտնի երգիչը:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
Ամենուրեք՝ այգիներում, բակերում, գարնանային աշխուժություն է:

Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

  • Կիրճի մյուս կողմում մութ անտառներում  արջեր շատ են լինում: 
  • Մայրս արթնանում է վաղ առավոտյան ուղիղ ժամը վեցին:
  • Երևանում կենտրոնական շուկայում աշխույժ եռուզեռ է: 
  • Հաջորդ օրը շոգ կեսօրին նա տուն վերադարձավ: 
  • Փողոցների մայթերին տների անկյուններում  կուտակվել էին չորացած տերևներ: 
  • Ձմռանը առաջին ձյան գալուն պես հովիվներն իջնում են սարերից:

Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:

ա/ ակնբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առնթեր, գահընկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույնզգույն, երկնչել, զուգընթաց, թրխկ, լուսընկա, հյուրընկալ, ձեռնտու, մակընթաց: 

բ/ ակնդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դաս-ընկեր, դյուրըմբռնելի, երկընտրանք, թխկ, խոչնդոտ, կոր-նթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չընկճվել, չր-խկոց, վերընձյուղվել: 

գ/ ակնթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դաս-ընթաց, ինքնըստինքյան, համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթ-ընկա, մթնշաղ, նախընտրել, որոտընդոստ, չրխկ, չըմբռնել, սր-ընթաց, օրըստօրե: 

դ/ անակնկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առ-նչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետզհետե, մակ-ընթացություն, շրխկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քար-ընկեց, օրընդմեջ: 

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

ա/ այժմ-ական, ամենա-ական, ան-րկյուղ, առ-րևույթ, առ-ջ, բազկ-րակ, գետ-զր, գոմ-շ, դող-րոցք, ելև-ջ, եղեր-րգ, երբև-, -լեկտրա-ռակցել, ինչևից-, մանր-, հն-աբան, մանր-, նախ-րե, չ-ն,չ-իր, որև-, չ-ինք, ստոր-րկրյա:

բ/ ան-րևույթ, -ական, -լեկտրա-ներգիա, -ջմիածին, ինչև-, լայն-զր, խուռն-րամ, ծով-զր, կիսա-փ, հր-շ, մանր-աբան, մ-ջք, միջ-րե, ն-րեկ, նրբ-րանգ, ողբ-րգակ, որևից-, չ-ի, պատն-շ, ջ-կ, վեր-լակ, տի-զերք, ցայգ-րգ:

գ/ ան-րևակայելի, ան-ական, աշտ- (նիզակ), առ-րես, առօր-ական, բազմ-րանգ, գրեթ-, երբևից-, երբև-, որևից-, որև-, ինչևից-, ինչև-, երփն-րանգ, -ակ, լայն-կրան, նրբ-րշիկ, չ-ր, վայր-ջք, Վարդգ-ս, վեր-լք, վեր-րկրյա, ց-րեկ:

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

ա/ այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ,դողերոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաեռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրէ,նախօրե, չեն,չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

բ/ աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջօրե, նորեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ:

գ/ աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե,երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ,չէր, վայրէջք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ



Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started