Կենսաբանություն 7

  • Փետրվար ամսվա Կենսաբանության Ամփոփում

    1.Ներկայացնել Կանաչ Էվգլենայի արտաքին և ներքին կառուցվածքը Կանաչ էվգլենան ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։  Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում 2․Էվգլենայի բազմացումը։ կանաչ էվգլենաի բարենպաստ… Continue reading

  • Դիզինտերիա

    դիզինտերիա-տարբերում են բակտերիային և ամեոբային։ Բակտերիայինի հարուցիչները դիզենտերային բակտերիաների խմբի՝ հատկապես Ֆլեքսների և Զոնեի ցուպիկներն են, որոնք ապրում են հիվանդի հաստ, սիգմայաձև և ուղիղ աղիքների ստորին հատվածների լորձաթաղանթի ծալքերում, երբեմն՝ բջիջների մեջ։ Հարուցիչն արտաքին միջավայր է ընկնում հիվանդի կղանքի միջոցով երկար ժամանակ պահպանում իր կենսունակությունը (հատկապես՝ ջրի, կաթի և զանազան սննդամթերքների մեջ)։ Դիզենտերայի ակտիվ տարածողներն… Continue reading

  • Արտաքին տեսք Հողաթափիկ ինֆուզորիան ունի 170–330 մկմ երկարություն Մարմնի ցիտապլազմայի արտաքին շերտը (պելլիկուլա) խիտ է և ներառում է արտաքին թաղանթի տակ գտնվող թաղանթային հարթ ալվեոլներ, միկրոփողեր և ցիտոկմախքի այլ տարրեր։ Սննդառություն և մարսողություն Ինֆուզորիայի մարմնի վրա կա երկայնական ակոս, որը վերածվում է բջջաբերանի, ապա բջջակլանի։ Բջջաբերանի մոտ տեղակայված են բերանամերձ ցիլիատուրայի մասնագիտացված թարթիչները, որոնք «սոսնձված» են բարդ կառուցվածքներում և մյուս թարթիչների… Continue reading

  • Կանաչ Էվգլենա

    Կենսակերպը, կառուցվածքը և շարժումը Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն… Continue reading

  • Թարթիչավորների տիպի բնութագիրը

    Թարթիչավորների տիպի բնութագիրը Թարթիչավորների տիպ Աղտոտ և օրգանական մնացորդներով հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիները: Թարթիչավորներն ապրում են արմատամտրակավորների հետ նույն կենսամիջավայրում և, ի տարբերություն նրանց, ունեն գիշատիչ ձևեր: Հայտնի է ինֆուզորիաների կամ թարթիչավորների ավելի քան 7000 տեսակային ներկայացուցիչ: Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն 0,1−0,3 մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող… Continue reading

  • Ծածկասերմ բույսերի բազմացումը

    Ծածկասերմ բույսերի բազմացումը Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը: Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով: Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում: Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի,… Continue reading

  • Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունը Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Դինոզավրերի անհետացման ժամանակաշրջանում, երբ երկրագնդի կլիման արդեն չորն էր և սառը, խոնավ արևադարձային պայմաններին սովոր սպորավոր բույսերի հսկայական անտառները իրենց տեղը զիջեցին սերմնավոր բույսերին՝ առաջին հերթին մերկասերմերին: Մերկասերմերն ունեն ավելի կատարյալ վերարտադրման համակարգ և առավել զարգացած հյուսվածքներ և օրգաններ, քան սպորավորները: Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ… Continue reading

  • Սեպտեմբերի 12-18 – Կենսաբանություն

    Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման. Լրացուցիչ աշխատանք Սիրելի՛ սովորողներ , այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ առաջադրանքը. Թռչունների ընդհանուր բնութագիրը: Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները՝ կապված օդային կենակերպի հետ: Թռչնի սաղմնային զարգացումը: Կարող եք գտնել հետաքրքիր կարճամետրաժ տեսանյութեր թռչունների մասին, թարգմանել և նյութ պատրաստել: Կաթնասունների  ընդհանուր բնութագիրը:Արտաքին և ներքին կառուցվածքը,… Continue reading

  • Սնկեր

    Սնկեր, ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն։ Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա։  Գիտնականների զգալի մասը կարծում են, որ կյանքի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվել է դրա տարանջատումը երեք հիմնական թագավորության՝ ° Կենդանական ° Բուսական  ° Սնկերի  Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան… Continue reading

  • Նախակորիզավորների ընդհանուր բնութագիրը և բակտերիաների կառուցվածքը

    Նախակորիզավորները հանդիսանում են կյանքի կազմավորման բջջային մակարդակի առաջին ներկայացուցիչներ: Նրանք երկրագունդը գրաված առաջին օրգանիզմներն են: Նախակորիզավորները տարբերվում են մյուս օրգանիզմներից և շատ բազմազան են:  Նախակորիզավոր օրգանիզմների կառուցվածքի և կենսագործունեության հետ հարմար է ծանոթանալ բակտերիաների օրինակով: Բակտերիաները միաբջիջ, անզեն աչքով անտեսանելի պարզագույն օրգանիզմներ են: Բակտերիաների կառուցվածքը համարժեք է բջջի կառուցվածքին, սակայն ունի որոշակի առանձնահատկություններ: Բակտերիալ բջիջը բաղկացած է ցիտոպլազմայից, որի մեջ գտնվում են. Բակտերիաների բջջում բացակայում է լավ կազմավորված և հատուկ առանձնացված կորիզը: Կորիզի փոխարեն… Continue reading

Design a site like this with WordPress.com
Get started