Հայոց Լեզու

1. Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:

Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի  շառաչյունը:

2. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:
Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ


Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:


Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:


Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյուն ու բողոքը:


Ջրի ճողփյուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:


Դալար սաղարթի սոսափյուն խաղաղություն էր բերում:


Մոտիկից լսվող ճարճատյունը անակնկալի բերեց բոլորին:

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը: Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

Փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

-Հա՛ֆ-հա՛ֆ- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

Պահո՜, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ:

Վա՜յ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

Շրը՜խկ, սա արդեն նորություն է:

Ծուղրուղո՜ւ, ոսկի եմ գտել:

Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից:

4. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կոչվում:
Թերևս, անշուշտ, անկասկած, կարծես թե, իբր թե, նույնիսկ, միայն, ինչ որ է, ոչ:

Ինձ համար այդ պահին կարևորը, թերևս, կիսամյակի վերջում մաթեմատիկայի թեմատիկ աշխատանքի անթերի կատարումն էր։

Անշուշտ, ամառային արձակուրդներին ես կմեկնեմ Գորիս։

Անկասկած, այս շաբաթ ես կավարտեմ Կիր Բուլիչևի <<Ալիսայի ճամփորդությունը>> գրքի ընթերցումը։

Կարծես թե, արդեն գարուն է։

Երբ մայրիկս մտավ սենյակ ես ձևացրի իբր թե քնած եմ։

Մեր էկսկուրսիայի իրականացմանը ոչինչ չեր կարող խանգարել, նույնիսկ վատ եղանակը։

Միայն մեղուն կարող էր ծաղիկներից այդ ձևով նեկտար հավաքել։

Ինչ որ է, ես համաձայնեցի աշխատել այդ ծրագրում։

Ոչ՛, ես չեմ կարող փոխել իմ կարծիքը։

Թերևս (երկբայական վերաբերական), անշուշտ (հաստատական վերաբերական), անկասկած (հաստատական վերաբերական) , կարծես թե (երկբայական վերաբերական), իբր թե (երկբայական վերաբերական), նույնիսկ (սաստկական վերաբերական), միայն (սահմանափակման վերաբերական), ինչ որ է (զիջական վերաբերական), ոչ (Ժխտական վերաբերական) բառերը որպես խոսքի մաս վերաբերականներ են, քանի որ արտահայտում է խոսողի մտածողական կամ դատողական վերաբերմունքը՝ երանգավորելով նախադասությունը կամ նրա որևէ անդամը։

5․Ի՞նչ արմատներ է հարկավոր ավելացնել մեջտեղում, որ այն լինի ձախ կողմում գրված բառի վերջին արմատ և աջ կողմում գրվածի առաջին արմատ։

Ծամ/կալ/անք

Մարտ/արվեստ/գետ

Հաց/թուխ/ծամ

Բարի/գութ/առատ

6․Գտի՛ր օրինաչափությունը․ո՞ր բառը կլինի հաջորդը։

Քահանա – նախաբան – բանբեր – բերդակալ — կալվածատեր

7․Ո՞ր զույգերի երկու բառերը նույն արմատը չունեն։

Տեր – տիրույթ

Շեն – շինարար

Գետ – գիտակ

Կիրթ – կրթօջախ

Սին — սննդարար

8․Նախադասություններում ավելորդ բառեր կան, դո՛ւրս գրիր դրանք։

Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակի վրա։

Երիտասարդը հանդիսանում էր այդ նախաձեռնության հեղինակը։

Ֆիզիկան դա մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։

Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր թվում։



Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started