Քիմիա 7

  • Փետրվարի 20-24

    Քիմիական կապը ատոմների միջև փոխազդեցություն է, ինչի արդյունքում առաջանում են մոլեկուլներ (բյուրեղներ):Քիմիական կապն ունի էլեկտրական բնույթ: Այն իրականանում է քիմիական կապին մասնակցող ատոմների միջուկների և էլեկտրոնների էլեկտրաստատիկական փոխազդեցության (և՛ ձգողության, և՛ վանողության) շնորհիվ: Քիմիական կապի էներգիան տատանվում է լայն տիրույթում (40-ից մինչև 1000 կՋ/մոլ), ինչը պայմանավորված է ատոմների միջև տարբեր տեսակի փոխազդեցություններով: Ներկայումս տարբերում են քիմիական կապի մի… Continue reading

  • Փետրվարի 13-17

    Մենք դիտարկեցինք կովալենտային կապի առաջացումը նույն տարրերի ատոմների միջև` H2,O2,N3 պարզ նյութերի մոլեկուլներում: Սակայն հայտնի են մեծ թվով բարդ նյութեր, որոնք տարբեր ոչ մետաղների քիմիական միացություններ են: Այսպես, ջրածինը քիմիական միացություններ է առաջացնում բոլոր ոչ մետաղների հետ, բացի իներտ գազերից, օրինակ՝ ջուրը` H2O , մեթանը՝ CH4 և այլն: Այս դեպքում նույնպես ատոմների միջև կովալենտային կապեր… Continue reading

  • Փետրվարի 6-ից-10ը

    Փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչու և ինչպես է տեղի ունենում մոլեկուլի առաջացումը չեզոք ատոմներից: Ինչպե՞ս են առաջանում ոչ մետաղական պարզ նյութերի երկատոմ մոլեկուլները:Դիտարկենք այդ հարցը ջրածին պարզ նյութի առաջացման օրինակով, որի մոլեկուլային բանաձևն է՝ H2:  Ջրածնի ատոմում առկա է մեկ չզույգված էլեկտրոն՝ H⋅Երկու ատոմներ միմյանց մոտենալիս առաջացնում են ընդհանուր էլեկտրոնային զույգ: Օրինակ ՝Ջրածնի ատոմները միանում են մեկ ընդհանուր էլեկտրոնային զույգով՝ ըստ… Continue reading

  • Հունվարի 30-ից-փետրվարի 3-ը

    Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են:Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ:Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպե՞ս և ինչու՞ են ատոմները միանում, և ի՞նչ ուժեր են նրանց իրար մոտ պահում:XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին… Continue reading

  • Հարաբերական մոլեկուլային Զանգված։Հարաբերական մոլեկուլային Զանգվացի հաշվում

    Դեկտեմբերի 5-9 Սովորել `էջ 71-73 Պատասխանել հարցերին `էջ 73։ Continue reading

  • Մաքուր նյութեր և խառնուրդներ։ Նյութերի մաքրումը

    Սովորել ` էջ 27-31 Բնության մեջ նյութերը հիմնականում  հանդես են գալիս  խառնուրդների ձևով: Խառնուրդները, ինչպես և մաքուր նյութերը կարող են լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում: Օրինակ, կաթը մի քանի նյութի հեղուկ խառնուրդ է, օդը՝ տարբեր գազերի, իսկ մետաղների համաձուլվածքները՝ պինդ: Խառնուրդները լինում են երկու տեսակի՝ համասեռ և անհամասեռ:   Համասեռ խառնուրդների բաղադրիչներն անզեն աչքով… Continue reading

  • Մարմին և Նյութ։ Քիմիական նյութերի Տարածվա

    Սովորել ` դաս.1.2 էջ `8-11 Մարմին և նյութ Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն: Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:   Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:   Կենդանի մարմիններ                 քարերը՝ անկենդան                    մեքենան՝… Continue reading

  • Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

    Հոկտեմբերի 3-7 Սովորել `էջ 40-46 Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում: Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և… Continue reading

  • Ատոմ ։ Քիմիական Տարր։ Պարզ եվ Բարդ նյութեր

    Սովորել `էջ 47-51 Դուք արդեն գիտեք, որ ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։ Հարց է ծագում, իսկ ինչի՞ց են կազմված նյութերը։  Դեռևս 2500 տարի առաջ (Ք.ա.Vդար) հույն փիլիսոփա Դեմոկրիտն արտահայտել է այն միտքը, որ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, անբաժանելի, հավերժ շարժվող մասնիկներից, որոնց նա անվանել է ատոմներ (ատոմ բառը հունարենից թարգմանած նշանակում է անբաժանելի)։ XVIII դարում  հստակեցվեց, որ նյութերի… Continue reading

Design a site like this with WordPress.com
Get started