1.Որ անոթներն են անվանում հաղորդակից անոթներ

Ստորին մասերով միմյանց միացած անոթներն անվանում են հաղորդակից անոթներ։

2.Որն է հաղորդակից անոթների օրենքը:Ինչպես կարելի բացատրել այդ օրենքը

Հաղորդակից անոթների օրենքը ՝ Հավասարակշռության վիճակում հաղորդակից անոթներում հեղուկի ազատ մակերևույթների մակարդակները հավասար են։

3.Ինչ է մթնոլորտը

Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ: 

4. Ինչ գազերից է հիմնականում բաղկացած մթնոլորտը

ազոտից, թթվածնից, արգոնից և ածխաթթվական գազից։

5.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրի մակերևույթից դեպի տիեզերք

Որովհետև Երկիրը ձգում է, մթնոլորտի մասնիկները։

6.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն կուտակվում Երկրի մակերևույթին

Եթե Արեգակը չջերմացներ մթնոլորտը,  ապա վերջինս մասնիկները, Երկրի ձգողության ազդեցությամբ, ի վերջո կհավաքվեին Երկրի մակերևույթին։

7.Ինչու է օդը ճնշում գործադրում մարմինների վրա

Երկրագնդի մթնոլորտի կողմից նրանում գտնվող մարմինների վրա գործադրվող ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։



Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started