Հոմանիշներ, գործնական աշխատանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
Սարսափ-երկյուղ
ծուղակ-թակարդ
պաղատանք-աղերսանք
ընչազրկություն-չքավորություն
գրավչանք-հրապուրանք

2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:
Հռչակ-համբավ
առաջաբան-ներածություն
ավար-թալան
հարգանք-պատկառանք
երազանք-տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Աչալուրջ, համեստ, ջանասեր, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:
Աչալուրջ-ուշադիր
համեստ-պարկեշտ
ջանասեր-եռանդուն
տրտում-թախծոտ
թանձր-խիտ

2. Գիտակ, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:
Գիտակ-լավատեղյակ
թույլ-տկար
թերահավատ-կասկածամիտ
հնազանդ-հեզ
շողոքորթ-կեղծավոր

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, փառաբանել, ընդվզել, վատաբանել, արատավորել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:
Ապականել-արատավորել
ըմբոստանալ-ընդվզել
փառաբանել-դրվատել
վատաբանել-փնովել
խաղաղվել-հանդարտվել

2. Մարել, հավաքել, շահագործել, դժգոհել, շիջել, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:
Մարել-շիջել
հավաքել-ժողովել
շահագործել-ճնշել
դժգոհել-տրտնջալ
վառել-հրկիզել

Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, ձեղնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:
Խաղաղություն-պատերազմ
կորուստ-ձեռքբերում
բերկրանք-թախիծ
վերնահարկ-ներքնահարկ
ըմբոստություն-հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, համեստ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:
Ծանրախոհ-թեթևամիտ
անագի-պոչավոր
համեստ-սանձարձակ
կայուն-անհաստատ
լի-դատարկ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, կատաղել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:
Մեկնել-ժամանել
հօդս ցնդել-հայտնվել
ատել-երկրպագել
կատաղել-հանդարտվել
մերժել-հաստատել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-խռով
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակույս
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-անձայն
քաղցրահամ-անհամ
ընչատեր-անտեր
շնորհալի-ապաշնորհ
երախտագետ-ապերախտ
գիտուն-անգետ



Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started