Նոյեմբերի 20-27-ը, առաջադրանք 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/


Առաջադրանք 1

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

Ղրիմի պատերազմում թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը։ Կորցրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877թվականին ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության հետ։ Մասնաճյուղի հրամանատարն էր հայազգի նշանավոր զորավար Միխայիլ Լոռիս-Մելիքովը (Լոռու Մելիքյանը)։ Պատերազմին մասնակցում էին հայազգի այլ զորավարներ։ Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղոկասովն էր։ Նրա զորաջոկատը անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքով պատերազմի առաջին մասին գրավեց Բայազետի և Ալաշկերտի գավառները։ 1877թ. հունիսին մոտ 10-հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Հայ պամտպաններից Սամսոն Տեր-Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով ծպտված անցնել շրջապատման օղակը և լուր հասցնել Տեր-Ղուկասովին։ 1877թ. աշնանը ռուսական զորքերը պաշարեցին Կարսը, որի գրավումը հանձնարարվեց հայազգի մեկ այլ գեներալի՝ Հովհաննես Լազարյանին։ Նոյեմբերի 6-ին հայ կամավորների առաջապահ ջոկատից ուղեկցությամբ ընթացող վճռական գրոհն ավարտվեց փայլուն հաղթանակով։ 1878թ. փետրվարին թուրքերն առանց լուրջ դիմադրության հանձնեցին նաև Արևմտյան Հայաստանի ռազմավարական մյուս կենտրոնը՝ Կարինը, ինչպես նաև Սև ծովի մի շարք շրջանները։

  • Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:

Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն: Հայկական հարցը, որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր տեղ գրավել միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական  հարց տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել է գործածվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:

  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

1878թվականին փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ Հայկական հարցը։ Պայմանագրի 16-րդ հոդվածով սուլթանական կառավարությունը պարտավորվում էր ռուսների գրաված և Թուրքիայի վերադարձվող հայկական գավառների բարեփոխումները անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ միջազգային փասթաթղթում գործածվել է Հայաստան բառը։ Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան Հայաստանում։ 1878թ. հունիսին Բեռլինում գումարվեց վեհաժողովը ռուս-թուրքական հաշտության պայմանները վերանայելու նպատակով։ Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի կամ Խրիմյան հայրիկի գլխավորությամբ կազմվեց հատուկ պատվիրականություն։

  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :
  • ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››

Բեռլինի վեհաժողովից հետո Մկրտիչ Խրիմյանը շատ պատկերավոր ներկայացրել է հայ պատվիրականության անհաջողության պատճառը «Գնացի Եվրոպա՝ ձեզ ազատություն բերելու և ի՞նչ տեսա այնտեղ. Բեռլինում պղնձե կաթսա էր դրված մեջը լիքը հարիսա։ Գալիս էին զանազան ազգերի պատվիրականներ երկաթե շերեփներով և հարիսայից վերցնում ու գնում… Մի աղեսաթուղթ ունեի ձեռքիս, այն թրջվեց և հարիսայի մեջ մնաց, ուստի և եկած եմ այսպես դատարկաձեռն, շերեփների մասին մտածե՛ք։

Եվ մի առիթով Մկրտիչ Խրիմյանն ասել է«Կոնգրեսի դռան վրա գրված էր ՝ իրավունքը ուժովի է, քաղաքագիտությունը գրություն չունի, իրավունքն սուրի ծայրին է, Հայաստանցինե՛ր, սիրեցե՛ք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի»



Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started