Հայոց լեզու, 11.12-15.12

Մակբայներ

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ
Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։
 1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Քաջաբար, ամբողջովին, ուժգնորեն, ամենուրեք, շատ-շատ։
Շունը քաջաբար փրկեց տիրոջը վառվող տնից։
Անձրևից հետո այդ հսկայական ջրափոսը ամբողջովին լցվեց։
Կտրիճները ուժգնորեն բարձրացնում էին մի մեծ և ծանր գերան։
Այն թաղամասում ամենուրեք աղբ թափված։
Այն եղևնին շատ֊շատ մեծ էր մեր տան համար։

Ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմդռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղվերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

. Ընդգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշվաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուրամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալգրեթե, վար:

Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմվաղուցմշտապես, այլևսժամանակովտարիներ ի վերայսուհետևարդենվերջապեսցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց  իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր մշտապեա հուզել է իմ հոգին: Եվ այժմ  ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա այսուհետև կստանա իմ թագը և ցմահ կկառավարի իմ ժողովրդին:

Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և իսկույն մարեց: միանգամից
2. Մայրը սովորություն ուներ շուտ-շուտ մտնելու փոքրիկի սենյակը: հաճախ
3. Կարող եմ այժմ   բոլորովին  մոռանալ նրան: հիմա ամբողջովին
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  հավիտյան  մնալու է սպիտակ քաթանի տակ: մշտապես
5. Երգչի պահանջները հետզհետե սպառնալիքի ձև էին ընդունում: կամաց֊կամաց
6. Շարունակ  բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը համարյա  ոչինչ չի տեսնում: անընդհատգրեթե
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օր օրի  ավելի էր  վատանում: օրեցօր

Մակբայակերտ ածանցներ
Մակբայակերտ ածանցներն են`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի-հոգեպես
դիվանագետ-դիվանագիտորեն
ընկեր-ընկերաբար
գազան-գազանաբար
խումբ-խմբովին
եղբայր-եղբայրաբար
վերջ-վերջապես
ազգ-ազգովին
նյութ-նյութապես
գլուխ-գլխովին
բարեկամ-բարեկամաբար

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն-ազնվորեն ծառայել
օրեցօր-օրեցօր ծերանալ
տարեցտարի-տարեցտարի մեծանալ
խորապես-խորապես մտածել
մեն-մենակ-մեն֊մենակ ճաշել
կուզեկուզ-կուզեկուզ քայլել
հավիտյան-հավիտյան գոյատևել
բարոյապես-բարոյապես կառավարել
հայրաբար-հայրաբար գրկել
լռելյայն-լռելյայն նստել
բերնեբերան-բերնեբերան տարածվել
խումբ- խումբ-խումբ֊խումբ աշխատել
արագ-արագ-արագ֊արագ հեռանալ
վերջիվերջո-վերջիվերջո հասնել
հոտնկայս-հոտնկայս ծափահարել
ներքուստ-ներքուստ հասկանալ
նյութապես-նյութապես օգնել

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկորեն
խոր—խորապես
դաժան—դաժանաբար
էական—էականորեն
խոնարհ—խոնարհաբար
թեթև—թեթևակի
բարեխիղճ—բարեխղճորեն
մեղմ—մեղմորեն
խիզախ—խիզախաբար
քաջ— քաջաբար



Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started