Ինքնաստուգում

1․ 1804-1813 ռուս-պարսկական պատերազմ, պայմանագիր

Համոզվելով, որ Անդրկովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով այլևս հնարավոր չէ՝ Ռուսաստանը 1804 թ. պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ:
Ռուսական զորքերը նույն թվականի մայիսին գրավե ցին Գանձակի խանության տարածքը և պաշարեցին Արևելյան Հայաստանում պարսիկների ամենաուժեղ հենակետը՝ Երևանի բերդը: Սակայն նրանք հանդիպեցին ուժեղ դիմադրության և ստիպված էին վերադառնալ Վրաստան: 1805 թ. ռուսական բանակն անցավ նոր հարձակման և գրավեց Շիրակը։ Այսպես Շիրակը միացվեց Ռուսաստանին: Ղարաբաղի խանը հարկադրված ռուսական հրամանատարության հետ հաշտություն կնքեց և իր խանությունը հանձնեց Ռուսաստանյան կայսրությանը: Ռուսական զորքերը 1808 թ. սեպտեմբերին երկրորդ անգամ արշավեցին Երևանի վրա: Այս անգամ էլ պարսիկներին հաջողվեց անառիկ պահել բերդը: 1812 թ. հունիսին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան: Օգտվելով դրանից՝ պարսկական իշխանություններն ակտիվացրին իրենց գործողություններն Անդրկովկասում: Ֆրանսիայի ջախջախումից հետո միայն Ռուսաստանն անցավ հարձակման պարսկական ուժերի դեմ: Գահաժառանգ Աբաս–Միրզան Արցախում, Մեղրիում և այլ վայրերում տեղի ունեցած մարտերում ծանր պարտություն կրեց:

Գյուլիստանի պայմանագիրը

Պարսկական կողմը հարկադրված էր 1813 թ. ոկրեմբերի 12–ին Արցախի Գյուլիսրան
գյուղում կնքել հաշտություն: Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Զանգեզուրից, Լոռուց, Շամշադինից:Այսպիսով` Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ:Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ:

2․ 1826-1828 ռուս-պարսկական պատերազմ, պայմանագիր

1826 թ. հուլիսին Աբաս Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ: Սկսվեց ռուսպարսկական նոր պատերազմ:

Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը: Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության: Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար:

Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ: Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության: Իսկ 1826 թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը: Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց: Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի (Գանձակ) մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս–Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից: Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը: 1827 թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց: Արցախում և այլ վայրերում ևս կազմակերպվեցին կամավորական գումարտակներ՝ ազգային դրոշներով, հայ հրամանատարներով: Լոռի–Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում` Գրիգոր Մանուչարյանի ջոկատները:

1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում: Վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով` մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը: Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոսրոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում: Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ: 1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրակ վեցին Սարդարապարը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը: Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ: Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը: Քանդվեցին հարավային պարիսպները: 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ: Երևանի գրավումը մեծ ցնծությամբ ընդունվեց հայության կողմից: Այն, փաստորեն, վճռեց պատերազմի ելքը:

Թուրքմենչայի պայմանագիր

1827 թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ: Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց: 1827 թ. վերջերին և 1828 թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրա նի մայրաքաղաք Թեհրան: Շահը ստիպված հաշտություն խնդրեց։

1828 թ. փետրվարի 10 ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր: Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում։

3․ 1806-1812 ռուս թուրքական պատերազմ, պայմանագիր

XIX-դարի առաջին ռուսպարսկական պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դրդմամբ Օսմանյան կայսրությունը 1806 թ. դեկտեմբերին պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ: Թեև ռուսական բանակները միաժամանակ ստիպված էին մարտեր մղել և՛ թուրքական, և՛ պարսկական զորքերի դեմ, այդուհանդերձ, ունեցան լուրջ հաջողություններ: 1807 թ. հունիսի 18–ին Ախուրյանի մոտ՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղում, տեղի ունեցած ճակատամարտում նրանք պարտության մատնեցին թուրքական զորքերին:

Ռուսաստանի հաջողությունները ստիպեցին օսմանյան Թուրքիային 1812 թ. մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքել հաշտություն: Սակայն Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին:

4․ 1828-1829 ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր

Ռուսաստանը չբավարարվելով Պարսկաստանի տարածքների գրավումից անցնում է նոր հարձակման։1829 թվականի հունիսին Ի․Պասկևիչի գլխավորությամբ Ռուսական զորքը անցավ Ախուրյան Գետը և ներխուժեց Կարս և շրջապատեց Կարսի բերդը,իսկ հետագայում հունիսի 23-ին տիրացավ Կարսին։Կարսի բերդի գրավումը շատ մեծ ռազմավարական նշանակություն ունեցավ։Հուլիս Օգոստոս ամիսներին Ռուսները գրավեցին Ջավախքը իր Ախալքալաք կենտրոնով։Այս ամենից Բայազետի հայ բնակիչները ոգևորվեցին։1829 թվականին Բայազետում բնակիչների մեծ մասը հայեր էին։1828 թվականի Օգոստոսին ռուսները Երևանի ջոկատի հետ և տեղացի հայերի հետ գրավվեցին Բայազետի և Ալաշկերտի գավառները։Թուրքական զորքերը հունվար-փետրվար ամիսներում Անգլիայի հրահրմամբ մեծ ուժեր ներդրեց Կարինում։Նրանք ներխուժեցին Ախալցխա և մեծ կորուստներ տվեցին այնտեղի բնակիչներին և կայազորին։Բայց հայ գեներալ Վ․Բեյբութովի շնորհիվ թուրքական զորքը վռնդվեց Ռուսաստանի սահմաններից։Դրանից հետո Ռուսաստանը գրավվեց Կարինը,Խնուսը,Մուշը,Բաբերդը,Օրթին և այլ վայրեր։Այս պատերազմում նույնպես հայ ազգը մեջ աջակցություն ունեցավ,քանի որ կարծում էր,որ Ռուսաստանը այնպես կանի,որ հայ ազգը ազատվի մահմեդականների լծից։Այս պատերազմում նույնպես հաղթեց Ռուսաստանը և 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում Ռուսաստանի կազմ անցան Սև ծովի արևելյան հատվածում մի մեծ հատված և Ախալքալաքի,Ախալցխայի գավառները։Թուրքերի համար այս պայմանագիրը նպաստավոր էր,բայց ոչ այնտեղ ապրող հայերի համար։Ռուսաստանը օգտվելով այն փաստից,որ Թուրքիայում ապրող հայերը վախենալով,որ պատերազմից հետո Թուրքիան վրեժխնդիր կլինի,Ռուսաստանը շահագռգռեց այնտեղի հայերին։Թուրքիայից եկավ մոտ 75 հազար հայ։Նրանց մեծ մասը բնակեցվեցին Ախալքալաքում և Ախալցխայում,Սևանա լճի ավազաններում,Շիրակի և Թալինի շրջաններում։Իրենց կամքով տեղահանված հայերը եկան Ռուսաստանը տնկեցին այգիներ կառուցեցին տներ և այլն։Այսինքն սկսեցին նոր կյանք։Իսկ մի մասը չկարենալով հարմարվել այստեղ հետ գնացին իրենց հին բնակավայրերը։Մի տեսանկյունից հայերը շատացան մի վ

այրում այսինքն շատ վայրեր դարձավ հայահավաք,Իսկ մյուս տեսանկյունից զոհվեցին շատ ու շատ հայեր։

5․ 1877-1878 ռուս-պարսկական պատերազմ, պայմանագիր (ամպայման սան ստեֆանո և բեռլին)

Ղրիմի պատերազմում (1853–1856 թթ.) թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը: Կորցրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877 թ. ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ:

Կովկասյան ճակատում ռուսական զորքերը հարձակ ման անցան մի քանի ուղղություններով: Նրանց գլխավոր հարվածող ուժը 52–հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Կորպուսի հրամանատարն էր հայազգի նշանավոր զորավար, գեներալ Միխայիլ Լոռիս–Մելիքովը (Լոռու Մելիքյան): Պատերազմին մասնակցում էին հայազգի բազմաթիվ այլ զորավարներ: Ճակատի Ճախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գե ներալ Արշակ Տեր–Ղուկասովն (Տեր–Ղուկասյան) էր: Նրա զորաջոկատը, անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքով, պատերազմի առաջին ամսին գրավեց Բայազետի ու Ալաշկերտի գավառները: Մայիսին ռուսները գրոհով վերցրին Արդահանը:

Սակայն ճակատի աջ թևում ռուսական ուժերի կրած անհաջողությունից հետո Տեր–Ղուկասովի զորաջոկատը, հայտնվելով շրջապատման վտանգի մեջ, ընդհանուր հրամանատարությունից նահանջի հրաման ստացավ: Փորձառու հայ զորահրամանատարն այդ նահանջը կատարեց մեծ վարպետությամբ: Նա կարողացավ իր ջոկատի հետ ապահովել նաև բազմահազար հայ գյուղացիների անկորուստ նահանջը:

Պայմանագրեր՝

Սան Ստեֆանոյի պայմանագրում Հայակական հարցը ձևակերպվեց 16 հոդվածով։ Դրանով Սուլթանական կառավարությունը պարտավոր էր ռուսների գրաված գավառներում բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։

Պայմանագիրը նախատեսում էր, որ ռուսական զորքերը 6 ամիս ժամկետով` մինչև բարեփոխումների իրականացումը, պետք է մնային Հայաստանում: Թուրքական իշխանությունները պարտավորվում էին նաև բռնություններ չգործադրել պատերազմում ռուսական զորամասերին աջակցած քրիստոնյաների նկատմամբ: 16–րդ հոդվածն իրականում չէր կարող բավարարել արևմտահայության պահանջները: Այդուհանդերձ, պայմանագիրը պարունակում էր նաև դրական կետեր.

Բեռլին՝
1878 հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) Բեռլինում տեղի է ունեցել միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։



Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started