Պարապմունք 7.

Պարապմունք 7.

Թեմա՝  Կանոնավոր բազմանկյուններ:
Սահմանում։ Կանոնավոր կոչվում են այն ուռուցիկ բազմանկյունները, որոնց բոլոր կողմերը և անկյունները հավասար են:

Հավասարակողմ եռանկյունը կանոնավոր բազմանկյուն է․


Քառակուսին  կանոնավոր քառանկյուն է․

Կանոնավոր հնգանկյունը տես ստորև․

Մենք գիտենք, որ ուռուցիկ բազմանկյան բոլոր անկյունների գումարը (n-2)x180 աստիճան է, ուստի կանոնավոր n-անկյան բոլոր անկյունները հավասար են և մեկ անկյան աստիճանային չափը գտնելու համար պետք է  (n−2)180°-ը բաժանել n-ի։
(n−2)180°/n

Առաջադրանքներ։
1.
Ո՞ր բազմանկյունն է կոչվում կանոնավոր։

Կանոնավոր բազմանկյուն կոչվում է այն ուռուցիկ բազմանկյունը, որի բոլոր անկյունները հավասար են  և բոլոր կողմերը հավասար են: 

2. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր եռանկյուն, գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։


3. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր քառանկյուն,  գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։


4. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր վեցանկյուն,  գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։


5. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր տասնանկյուն,  գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։


6. GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ քառանկյուն, գծիր բոլոր անկյունագծերը, քանի՞ անկյունագիծ ստացար։

7.GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ հնգանկյուն, գծիր բոլոր անկյունագծերը, քանի՞ անկյունագիծ ստացար։

8. Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա բոլոր անկյունների աստիճանային  գումարը 540 է:

9. Գտեք ուռուցիկ քառանկյան բոլոր անկյունները, եթե նրա երեք անկյունները իրար հավասար են, իսկ չորրորդ անկյունը դրանցից փոքր է 40 աստիճանով։

10. Գտեք ուռուցիկ քառանկյան բոլոր անկյունները, եթե դրանք համեմատական են 1, 2, 4, 5 թվերին:

11. Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, որի յուրաքանչյուր անկյունը հավասար է՝
ա) 90աստիճան
բ) 60աստիճան
գ)120աստիճան
դ) 108աստիճան :

12. Գտեք քառանկյան երրորդ, չորրորդ կողմերի երկարությունները, եթե նրա պարագիծը 66 սմ է, առաջին կողմի երկարությունը 10սմ է, երկրորդը կողմը երկու անգամ երկար է առաջին կողմից, իսկ երկրորդ և չորրորդ կողերի երկարություննները իրար հավասար են։ 
13. Գտեք ABCD ուռուցիկ քառանկյան A, B և C անկյունները, եթե
∠A = ∠B = ∠C իսկ ∠D = 135 աստիճան է։



Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started