Ազատ Անկում

Նոր դաս

§ 5.  Ազատ անկում: Ազատ անկման արագացում: 

§ 6 . Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Քննարկվող հարցեր՝                                

1.Ձևակերպել Գալիլեյի օրենքը:

Բոլոր մարմինները երկրի ձգողականության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։

2.Որ երևույթն են անվանում ազատ անկում:

Մարմինները անկումը վակումում միայն երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում։

3.Ինչպես կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:

Փորձով, որի համար մեզ մետք կգամոտ  1 մ երկարությամբ ապակե խողովակ, որը մի կողմից փակ է, իսկ մյուս կողմից ծորակ ունի, որի շնորհիվ կարելի է օդը վակումից հանել, և որի մեջ դրված են կապարե գնդիկ և փետուր:

4.Նկարագրել  Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:

Սկզբում  խողովակը պահում են ուղղաձիգ դիրքով, հետո այն արագ շրջում են  180°-ով:

Կտեսնենք որ գնակը ավելի շուտ կհասնի հատակին, քան փետուրը։

Դրանից պոմպով օդը հանում են խողովակից և կրկին շրջում այն: Այս անգամ արդեն երկուսն էլ ընկնում են միաժամանակ, ինչը ասում է, որ բոլոր մարմինները շարժվում են նույն արագացմամբ:

5.Ինչի է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:

Ազատ անկամ արագացումը հավասար է 9.8մ/վ^2: Այն ուղղված է դեպի ուղղաձիգ ներքև։

6.Գրել  ազատ անկման բանաձևերը:

v = at

S = at^2/2

7.Որ շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

Շրջանագծի հավասարաչափ շարժումը այն ֆիզիկական երևույթն է, որի ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման արագությունը ամեն վայրկյան փոխվում է։

8.Ինչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:

Մեծությունը հաստատուն է և ամեն կետում ուղղված է այդ կետին տարված շոշափողով։  

9.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

10.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը: 

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին:

11.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

Համեմատելով բանաձևերը կարելի է տեսնել, որ պտտման պարբերությունը և պտտման հաճախությունը փոխադարձաբար հակադարձ մեծություններ են.

n = 1/T, T = 1/n

12.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն:     

v = 2πR/T

v = 2πRn



Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started