Հոկտեմբերի 2-8-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Առաջադրանք 1. դասարանական

Լուսավորության դարաշրջանը/պատմել/

Տանը

1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։
1․Հարգել երեխային։
2․Թողնել որպեսզի նա անի և արտահայտի այն ինչ ուզում է։
3․Ծնող-երեխա հարաբերություններում միշտ լինի հարգանք, որպեսզի լավ հարաբերություններ ունենան։
4․Ծնողը ուշադիր լինի երեխայի շրջապատին, դասերին և արարարքներին, քանի որ դեռահասության շրջանում, սովորաբար դեռահասները ընկնում են վատ շրջապատ ։
5․Երեխայի մասնագիտության և որոշումների հարցում ծնողը լինի իր կողքին, իհարկե հայտնի իր կարծիքը կամ խորհուրդ տա, բայց թողնի որ երեխան ինքուրույն որոշում կայացնի։
6․Ինձ թվում է,որ ամենակարևորն է, որ երեխան ձեզ վստահի դուք էլ երեխային, եթե այդ վստահությունը եղավ ձեր հարաբերությունները մոր և աղջիկից կարող է դառանլ ընկերուհիների, քույրերի և ամենամտերիմ մարդու շփում։Իսկ այդ ամենը գալիս է երբ երեխան ձեզ վստահի և կիսվի իր խնդիրների մասին։
7․Ոչ մի դեպքում երեխայի վրա ձեռք չբարձրացնել, քանի որ այդ ամենը կարելի է անել բացարելու միջոցով։
8․Երեխային վերաբերվել, որպես առանձին անձ, երեխան պետք է ունենա իր առանձին տարածությունը։
9․Չստիպել երեխային ինչ որ բան անել, բացատրել և թողնել որ նա իր որոշումը կայացնի։
10․Եվ իհարկե դաստիրակել բարի, խելացի և աշխարահայացքը լայն մարդու, ով հարգում է կողքիններին և ամենակարևորը իրեն։

բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/

Իսկապես չափազանց շա բաներ կան որոնց հետ համաձայն չեմ, նա մտածում է,որ եթե երեխան ունի հետաքրքրություն չպետք է այն զարգացնել այլ պետք է հստակ պատասխանել և չթողնել, որպեսզի երեխայի հետաքրքրությունը զարգանալ։Ես ընդհանրապես համաձայն չեմ, քանի որ երեխայի հետաքրքրությունի պետք է միշտ զարգացնել, իր հարցերին պատասխանել ։Ժան-Ժակ Ռուսոյի դաստիրակությունը չափազանց պաշտոնական է, այսինքն ծնող երեխա հարաբերությունները պետք է լինեն այդքան սա՞ռը, չեմ կարծում, նա ասում է եթե խոսում ես իր հետ չպետք է ժպտաս,որպեսզի հետաքրքրության առիթ չսկասվի։Ես համաձայն չեմ իր դաստիրակչության մեթոդին։

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:

Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին ՖրանկլինԹոմաս Ջեֆերսոն:Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները:

Օժանդակ աղբյուրներ

Բենջամին Ֆրանկլին 1

Բենջամին Ֆրանկլին 2

Թոմաս Ջեֆերսոն 1

Թոմաս Ջեֆերսոն 2



Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started